Փաշինյանն արհեստական բանականություն չի օգտագործում. տեքստերը երկար են

Ի պատասխան լրագրողների ճշգրտող հարցի՝ արհեստական բանականություն օգտագործո՞ւմ է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հավաստիացրեց՝ չի օգտագործում։

«Ինձ բռնացրեցիք, որովհետև ընդհանրապես չեմ օգատագործում, բայց WhatsApp-ի արհեստական ինտելեկտին այսօր երկու հարց եմ տվել՝ քաղաքականության հետ կապ չունեցող։ Սովորաբար չեմ օգտագործում»,-ասաց նա։

Հարցին՝ վտանգ տեսնո՞ւմ է՝ Փաշինյանն ասաց՝ այդքան էլ չէ։

«Իմ դիտարկումն ինչ է. որ հարցերին պատասխանում են ավելի երկար, քան հարց տվողն է ակնկալում։ Երկար տեքստեր են»,-ասաց նա։

Leave a Comment