Նոյեմբերի 19 ին Վեդի խոշորացված համայնքի ավագանու նիստում այլ հարցերի հետ քննարկվեց նաև Օրդ գրուպ ՍՊԸ-ին Կարմիր սար կոչված տարածքում հանք արդյունահանելու թույլատվության հարցը։ Չնայած ավագանու նիստերի դռնբաց լինելուն ոչ բոլոր բնակիչներին և խնդրով մտահոգված անձանց թույլ տրվեց ներկա գտնվել ավագանու նիստին`ոստիկաններով կազմված պատը խոչընդոտում էր քաղաքացիների մուտքը համայնքապետարան։
Ակտիվիստ Կարինե Փանոսյանը նկատեց, որ քվեարկությունից առաջ նիստից հեռացել են ընդդիմադիր ավագանու անդամները։
Կարմիր սարը գտնվում է Արարատյան դաշտի ամենագյուղատնտեսական գոտում: Այն նաև կենսաբազմազանության եզակի գանձարան է` հանդիսանում է կարմիրգրքային 14 տեսակ բույսերի աճելավայր և 16 տեսակ կենդանիների ապրելավայրը:
Քվեարկությունից հետո բնապահպան ակտիվիստները վանկարկեցին՝ «ամոթ-ամոթ»։
Ազդակիր համայնքի բնակիչ, բնապահպան-ակտիվիստ Արփինեն հայտնեց, որ մոտ 300 հա բաց հանք է լինելու սարի վրա, իսկ ընկերությունը մանիպուլյացնում է, այդ փաստը փակելով փակ ցիկլով գործարան կառուցվելու փաստարկով։ Ըստ ակտիվիստի, աղտոտվելու է հարակից տարածքները, որտեղ գյուղատնտեսական հողեր են։