https://arm.sputniknews.ru/20251120/ruben-mkhitarjanin-nerkajacvats-meghadranqy-eghel-e-1-vostikani-khvosqi-himan-vra-pastaban-96035251.html
Ռուբեն Մխիթարյանին ներկայացված մեղադրանքը եղել է 1 ոստիկանի խոսքի հիման վրա․ փաստաբան
Ռուբեն Մխիթարյանին ներկայացված մեղադրանքը եղել է 1 ոստիկանի խոսքի հիման վրա․ փաստաբան
Sputnik Արմենիա
Նշենք, որ Գյումրիում Ռուբեն Մխիթարյանը ձերբակալվել է իր փաստաբանական գործունեությունն իրականացնելու ժամանակ։ 20.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-20T14:04+0400
2025-11-20T14:04+0400
2025-11-20T14:05+0400
ռուբեն մխիթարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95253655_0:0:1500:844_1920x0_80_0_0_476d128bbae98aeb7c3852c43013e78e.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին ներկայացված մեղադրանքը հիմնված է եղել բացառապես մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Մխիթարյանի պաշտպանական թիմի անդամ Լիանա Գասպարյանը։Նշենք, որ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված 23 անձանցից մեկն էր։ Այդ օրն ուժայինները ներխուժել էին քաղաքապետարան՝ համայնքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու համար։ Մխիթարյանը հոկտեմբերի 23-ին 2 ամսով կալանավորվել էր և շուրջ 1 ամիս անց ազատ արձակվեց։«Մեր պաշտպանյալին ապօրինաբար են ձերբակալել, ապա կալանավորել և շուրջ 1 ամիս պահել անազատության մեջ։ Ռուբեն Մխիթարյանի գործն առանձնակի էր, քանի որ նա իր մասնագիտական գործունեությունն էր իրականացնում։ Նման դատական ակտ, կալանքի միջնորդություն իմ պրակտիկայում չեմ ունեցել, երբ նշվում է անձին կալանքի տանելու հիմքերը, բայց չի նշվում, թե ինչին կարող է անձը խոչընդոտել կամ ինչից խուսափել։ Ի դեպ, Մխիթարյանի ձերբակալության արձանագրությունը կազմել է մի ոստիկան, իսկ հարցաքննվել մեկ այլ։ Նրան ներկայացված մեղադրանքը հիմնվել է ընդամենը 1 ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը, չակերտավոր արդարադատություն իրականացնող տվյալ դատավորը աչք են փակել այդ հանգամանքի վրա»,- նշեց Գասպարյանը։Ընդգծեց՝ հարցաքննվել է գործով տուժող համարվող ոստիկանը, որը նույնիսկ չի էլ ճանաչել ու չի կարողացել նկարագրել Ռուբեն Մխիթարյանին։ Տվյալ ոստիկանը վստահեցրել է, թե ինքն է կազմել արձանագրությունը, բայց Գասպարյանը վստահեցնում է՝ դա իրականությանը չի համապատասխանում։Փաստաբանը շեշտեց՝ կալանքի միջնորդության քննման ժամանակ դատարանին համոզելով են նայել այն տեսանյութը, որտեղ հստակ երևում է՝ Մխիթարյանին վերագրվող հանցանքները չեն համապատասխանում իրականությանը։ Վստահեցրեց՝ Մխիթարյանի քայլերը եղել են կանխարգելող և հանդարտեցնող։«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանն էլ ներկայացրեց, թե ինքն այդ օրն ինչ է արել և ինչպես է հոկտեմբերի 20-ին հայտնվել ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած իրադարձությունների կենտրոնում։ Նա ընդգծեց՝ Գյումրի է գնացել փաստաբանական աջակցություն տրամադրելու, սակայն չնշեց, թե ում մասին է խոսքը, քանի որ դա փաստաբանական գաղտնիք է։«Այդ օրը Երևանից շարժվեցի Գյումրի։ Քաղաքապետարանին մոտենալու և շենք մուտք գործելու համար ցույց եմ տվել իմ փաստաբանի արտոնագիրը, ապա մի քանի ճշտումներ անելուց հետո մտա ներս։ Այսինքն՝ ոստիկանները քաջատեղյակ էին, որ ես փաստաբան եմ ու ինչ գործունեություն եմ իրականացնելու։ Տեսանյութերից մեկում երևում է, որ հանգիստ կանգնած եմ, այդ ժամանակ փոխքաղաքապետ Ալեքս Առաքելյանը հարցազրույց էր տալիս, ու նկատեցի, որ ինչ-որ ակտվիություն կա։ Տեսագրությունում երևում է, որ 1-2 րոպե հետո հայնտվել եմ կիզակետում՝ ձեռքերս բարձրացրած մտել եմ ոստիկանների և քաղաքացիների մեջտեղը։ Դա տևել է ընդամենը 15-20 վայրկյան»,- նշեց Մխիթարյանը։Նա ընդգծեց, որ հենց այդ ժամանակ իրեն բերման են ենթարկել՝ անկախ այն հանգամանքից, որ ինքը հերթական անգամ ասել է, թե ով է և ինչ գործունեություն է իրականացնում։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95253655_117:0:1450:1000_1920x0_80_0_0_1453653c142f3f49f46778f23973e49f.jpg
ռուբեն մխիթարյան
ռուբեն մխիթարյան
Նշենք, որ Գյումրիում Ռուբեն Մխիթարյանը ձերբակալվել է իր փաստաբանական գործունեությունն իրականացնելու ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին ներկայացված մեղադրանքը հիմնված է եղել բացառապես մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Մխիթարյանի պաշտպանական թիմի անդամ Լիանա Գասպարյանը։
«Մեր պաշտպանյալին ապօրինաբար են ձերբակալել, ապա կալանավորել և շուրջ 1 ամիս պահել անազատության մեջ։ Ռուբեն Մխիթարյանի գործն առանձնակի էր, քանի որ նա իր մասնագիտական գործունեությունն էր իրականացնում։ Նման դատական ակտ, կալանքի միջնորդություն իմ պրակտիկայում չեմ ունեցել, երբ նշվում է անձին կալանքի տանելու հիմքերը, բայց չի նշվում, թե ինչին կարող է անձը խոչընդոտել կամ ինչից խուսափել։ Ի դեպ, Մխիթարյանի ձերբակալության արձանագրությունը կազմել է մի ոստիկան, իսկ հարցաքննվել մեկ այլ։ Նրան ներկայացված մեղադրանքը հիմնվել է ընդամենը 1 ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը, չակերտավոր արդարադատություն իրականացնող տվյալ դատավորը աչք են փակել այդ հանգամանքի վրա»,- նշեց Գասպարյանը։
Ընդգծեց՝ հարցաքննվել է գործով տուժող համարվող ոստիկանը, որը նույնիսկ չի էլ ճանաչել ու չի կարողացել նկարագրել Ռուբեն Մխիթարյանին։ Տվյալ ոստիկանը վստահեցրել է, թե ինքն է կազմել արձանագրությունը, բայց Գասպարյանը վստահեցնում է՝ դա իրականությանը չի համապատասխանում։
Փաստաբանը շեշտեց՝ կալանքի միջնորդության քննման ժամանակ դատարանին համոզելով են նայել այն տեսանյութը, որտեղ հստակ երևում է՝ Մխիթարյանին վերագրվող հանցանքները չեն համապատասխանում իրականությանը։ Վստահեցրեց՝ Մխիթարյանի քայլերը եղել են կանխարգելող և հանդարտեցնող։
«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանն էլ ներկայացրեց, թե ինքն այդ օրն ինչ է արել և ինչպես է հոկտեմբերի 20-ին հայտնվել ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած իրադարձությունների կենտրոնում։ Նա ընդգծեց՝ Գյումրի է գնացել փաստաբանական աջակցություն տրամադրելու, սակայն չնշեց, թե ում մասին է խոսքը, քանի որ դա փաստաբանական գաղտնիք է։
«Այդ օրը Երևանից շարժվեցի Գյումրի։ Քաղաքապետարանին մոտենալու և շենք մուտք գործելու համար ցույց եմ տվել իմ փաստաբանի արտոնագիրը, ապա մի քանի ճշտումներ անելուց հետո մտա ներս։ Այսինքն՝ ոստիկանները քաջատեղյակ էին, որ ես փաստաբան եմ ու ինչ գործունեություն եմ իրականացնելու։ Տեսանյութերից մեկում երևում է, որ հանգիստ կանգնած եմ, այդ ժամանակ փոխքաղաքապետ Ալեքս Առաքելյանը հարցազրույց էր տալիս, ու նկատեցի, որ ինչ-որ ակտվիություն կա։ Տեսագրությունում երևում է, որ 1-2 րոպե հետո հայնտվել եմ կիզակետում՝ ձեռքերս բարձրացրած մտել եմ ոստիկանների և քաղաքացիների մեջտեղը։ Դա տևել է ընդամենը 15-20 վայրկյան»,- նշեց Մխիթարյանը։
Նա ընդգծեց, որ հենց այդ ժամանակ իրեն բերման են ենթարկել՝ անկախ այն հանգամանքից, որ ինքը հերթական անգամ ասել է, թե ով է և ինչ գործունեություն է իրականացնում։