Նեյմարը գոլ է խփել տևական ընդմիջումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը գոլի հեղինակ է դարձել շուրջ 3․5 ամսվա ընդմիջումից հետո։

Բրազիլիայի առաջնության 34-րդ տուրում «Սանթոսը» 1։1 հաշվով է ավարտել «Միրասոլի» դեմ տնային հանդիպումը։ 33-ամյա բրազիլացի հարձակվողը չորրորդ րոպեին բացել է խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Նեյմարը սեփական տուգանային հրապարակում խախտել է կանոնները, և դաշտի տերերի դարպասին նշանակվել է 11-մետրանոց հարված, որն անվրեպ է իրացրել «Միրասոլի» բրազիլացի պաշտպան Ռաինալդոն։

Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն նախորդ անգամ գոլի հեղինակ դարձել էր օգոստոսի 5-ին։ Սեպտեմբերին նա ստացել էր վնասվածք և մեկ ամսից ավելի բացակայում էր խաղադաշտից։

Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը մասնակցել է 17 հանդիպման ու խփել 4 գոլ։ «Սանթոսը» 34 խաղից հետո 37 միավորով 16-րդ տեղում է։

Leave a Comment