ՀՀ կառավարությունը նոյեմբերի 20-ի նիստում 2 ամսով երկարաձգեց 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։
Սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ:
Աջակցություն կստանա 21 ընտանիք, յուրաքանչյուրին կտրամադրվի ամսական 300 հազար դրամ։ Պետական բյուջեից լրացուցիչ կտրամադրվի 12 600 000 դրամ։
ՀՀ քննչական կոմիտեից հոկտեմբերի 6-ին Armenia Today-ին հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172-ը զինծառայողներ, 19-ը՝ քաղաքացիական անձինք։
