ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը շարունակելու է ամեն կերպ վարկաբեկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու նրա մտերիմ հոգևորականներին՝ նրանց անդադար հարցաքննությունների հրավիրելով, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ նրանք բացահայտել են, որ վեհափառն իր գահակալության 26 տարիների ընթացքում Ազգային-եկեղեցական ժողով վերջին անգամ հրավիրել է 2017 թվականին, մինչդեռ պետք է աներ մի քանի տարին մեկ անգամ:
Թերթի տեղեկությամբ՝ այդ հավաքների ընթացքում բոլոր հոգևորականները քննարկում են եկեղեցու վերաբերյալ ներքին ու արտաքին խնդիրներ: Հենց այդ ժողովն է ընտրում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որոշումներ ընդունում ազգային-եկեղեցական հիմնահարցերի վերաբերյալ, լսում Կաթողիկոսի, Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովի, Գերագույն Հոգեւոր Խորհրդի եւ իր կողմից ձեւավորված հանձնաժողովների զեկույցները եւ անհրաժեշտության դեպքում կայացնում որոշումներ, նշել է թերթը։
Ու թեև դա զուտ ներեկեղեցական հարց է և ներքին կառավարման խնդիր, Փաշինյանը որոշել է այն դիտարկել որպես նոր ճնշման գործիք՝ Կաթողիկոսից պահանջելու պարզաբանում, հավելել է թերթը։
Նոյեմբերի 2-ին նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը): Ներսիսյանները կալանավորված են:
Փաստաբան Արա Զոհրաբյանը, սակայն, հիմք ընդունելով հրապարակած տեսագրությունը, նշել էր, որ նոյեմբերի 1-ին Ներսիսյանի որդուն տան դարպասի մոտ մի տղամարդ հրավիրել էր «Հանրապետություն» կուսակցության ժողովին։ Ըստ Զոհրաբյանի՝ նա հրաժարվել էր, ինչից հետո զրույցին միացել էր հայրը, և կարճ խոսակցությունից հետո նրանք խաղաղությամբ բաժանվել էին։
