«ԱՄՆ-ն խաղաղության առաջարկներ է մշակում՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները»․ Ռուբիո

«ԱՄՆ-ն խաղաղության առաջարկներ է մշակում՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները»․ Ռուբիո

Վաշինգթոնի վարչակազմը մշակում է առաջարկներ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար՝ հաշվի առնելով Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները, և կարծում է, որ երկու կողմերն էլ պետք է զիջումների գնան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ինչպես նա գրել է X-ի իր էջում, կարգավորումը «պահանջում է լուրջ և իրատեսական գաղափարների մանրամասն փոխանակում»։ «Երկարատև խաղաղության հասնելը պահանջում է, որ երկու կողմերն էլ համաձայնվեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների», – հավելել է նա։ «Այդ պատճառով մենք մշակում և կշարունակենք մշակել այս պատերազմը դադարեցնելու հնարավոր առաջարկների ցանկ՝ հիմնվելով երկու կողմերի կարծիքների վրա», նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Leave a Comment