ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Արդյունավետ օր է: Հնարավորություն ունեք կարգավորել գործերը, որոնք նախկինում կարծես շատ բարդ են եղել ։ Դուք ճիշտ եք գնահատում ձեր հնարավորությունները, չեք վախենում միայնակ լուծել լուրջ հարցերը: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, ինչպես նաև անսպասելի հանդիպումները այն մարդկանց հետ, ում դուք վերջերս կարոտում էիք: Լավ են դասավորվում ուղևորությունները: Հնարավորություն կունենաք այցելել հետաքրքիր վայրեր, որոնց մասին նախկինում շատ եք լսել։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հեշտ, բարենպաստ օր է: Շատ խնդիրներ լուծվում են ավելի արագ, քան դուք ակնկալում եք: Հաջողվում է գտնել բարդ խնդիրների պատասխաններ,որոնք վերջին շրջանում ձեզ հանգիստ չէին տալիս: Սիրելիների հետ հարաբերություններում չեն բացառվում փոփոխություններ դեպի լավը: Կարելի է միավորվել հարազատների հետ՝ լուծելու համար ինչ-որ ընտանեկան, կենցաղային խնդիրներ: Հնարավորություն կունենաք մեկնել հետաքրքիր ճամփորդության, լավ ժամանակ անցկացնել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման համար: Հեշտ կլինի հիշել օգտակար տեղեկությունները, կհաջողվի արագ անել ճիշտ եզրակացություններ։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Բարդ օր է: Սովորականից ավելի հաճախ են դժվարություններ առաջանում գործերում, չեն բացառվում ֆինանսական խնդիրները: Փորձեք հանգստություն պահպանել։ Եթե չշտապեք և ընդունեք կշռադատված որոշումներ, աստղերը կսատարեն ձեր շատ նախաձեռնություններին: Ցանկալի չէ ինչ-որ բան արմատապես փոխել կյանքում, անել չտածած քայլեր: Չի բացառվում, որ շուտով կկորցնեք հետաքրքրությունը այն բանի նկատմամբ, ինչը հիմա, գրավիչ և կարևոր է թվում: Հնարավոր են խնդիրներ սիրելիների հետ հարաբերություններում: Ձեզ հաճախ հիշեցնում են հին խոստումները, որոնք չեք կարողացել կատարել: Դա առաջացնում է բազմաթիվ բացասական հույզեր:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Այնքան էլ վատ օր չէ: Դուք անցյալում եք թողնում կասկածներն ու անհանգստությունը և ուշադրությունը կենտրոնացնում եք հետաքրքիր գործերի վրա: Կարող են հայտնվել նոր գաղափարներ ու ծրագրեր: Ընկերները ձեզ անպայման կօգնեն: Հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, ում լավ չեք ճանաչում: Դուր կգաք նրանց, ով ձեզ առաջին անգամ է տեսնում: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դրանք կարող են արագ զարգանալ և նվիրել վառ զգացմունքներ: Նաև հնարավոր են հանդիպումներ այն մարդկանց հետ, ում հետ ձեզ նախկինում շատ բան էր կապում:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Լարված օր է: Չի բացառվում, որ ստիպված կլինեք վերադառնալ հին խնդիրներին, հարցերին, որոնք վաղուց սպասում են պատասխանների: Որոշ Առյուծներ ստիպված կլինեն ուղղել ուրիշների սխալները և տրամադրությունը դրանից, իհարկե, չի բարձրանա: Հազիվ թե հաջողվի կենտրոնանալ մի բանի վրա: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Դուք չեք անհանգստանում, քանի որ հասկանում եք, որ դրանք կրում են ժամանակավոր բնույթ: Բայց հիմա ավելի լավ է կրճատել ծախսերը:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը շատ հարմար է, որպեսզի վերադառնաք հին գաղափարներին ու ծրագրերին: Այսօր դուք հնարավորություն կունենաք կյանքի կոչել դրանք: Հավանական են հաջող զուգադիպություններ: Հանգամանքների բերումով դուք կարող եք հասնել նույնիսկ ավելի մեծ հաջողությունների, քան սպասում էիք ։ Պետք կգա այն, ինչ սովորել եք նախկինում ։ Որոշ Կույսեր կարող են իրենց վաղեմի նախասիրություննը եկամուտների աղբյուր դարձնել կամ օգտագործել ստացված գիտելիքները և հմտություններն աշխատանքում: Հնարավորություն կունենաք օգտակար տեղեկություններ ստանալ, հարցեր տալ, ուշադիր դիտարկել շուրջը տեղի ունեցող իրադարձությունները և եզրահանգումներ անել:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Փորձեք խուսափել ավելորդ հուզումներից: Քանի դեռ պահպանում եք հանգստությունը, սխալների հավանականությունը նվազագույն է: Կգտեք այն կարևոր հարցերի պատասխանները, որոնք անհանգստացրել են ձեզ վերջին շրջանում ։ Պարզ կդառնա, թե ինչպես հասնել վաղուց դրված նպատակներին: Դուք կկատարեք դրանց հասնելու համար առաջին քայլերը: Հաճելի կլինի և՛ հին,և՛ նոր ծանոթնորի հետ շփումը: Օրը հարմար է գնումների համար: Դուք հակված են ընտրել անսովոր, նույնիսկ շռայլ բաներ, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Գործերը սպասվածից շատ կլինեն: Մտերիմներին օգնություն է անհրաժեշտ, և դուք ստիպված եք փոխել սեփական ծրագրերը, նրանց օգնելու համար: Դժվար կլինի լեզու գտնել կանանց հետ: Նրանք այսօր հատկապես պահանջկոտ են, հակված են տհաճ դիտողություններ անել կամ խառնվել ձեր գործերին: Փորձեք կարգ ու կանոն պահպանել ֆինանսական գործերում: Հնարավորինս կրճատեք ծախսերը:Պարտքեր մի վերցրեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի ու բիզնեսի մասին մտածելու, հնարավորությունները գնահատելու համար: Դուք կհասկանաք, թե ինչի վրա պետք է կենտրոնանալ, իսկ ինչի վրա չարժե ուժեր ծախսել։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկիզբը բարենպաստ է, կարող եք շատ բան հասցնել ։ Դուք տարբերում եք հազվագյուտ նպատակասլացությամբ: Այնտեղ, որտեղ մյուսները նահանջեցին, դուք չեք հանձնվում: Օգտակար կլինեն նախկինում ստացած գիտելիքները։ Շրջապատը հաճելիորեն զարմացած է ձեր ունակություններից: Ավելի ուշ կարող են խնդիրներ առաջանալ: Դժվար կլինի պայմանավորվել սիրելիների հետ: Չի բացառվում, որ վաղեմի մրցակիցները կփորձեն միջամտել ձեր գործերին, կշեղեն ծրագրերից: Հնարավոր են ձանձրացող մանր թյուրիմացությունները:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Դժվար է կենտրոնանալ գործերի վրա: Դուք սկսում եք մեկը, ապա մեկ ուրիշը, բայց հաճախ կիսատ եք թողնում սկսածը: Չնայած շատ եք փորձում,բայց կարգ ու կանոն հաստատել գործերում չի հաջողվում: Չեն բացառվում ֆինանսական խնդիրները: Ցանկալի չէ քննարկել հարցեր, որոնք առնչվում են գումարի հետ: Այդ թեմայի շուրջ խոսակցությունները տանում են կոնֆլիկտների: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ և հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչը ձեզ հետաքրքիր է, կենտրոնանալ հեռանկարային գործերի վրա։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա առաջին կեսին փորձեք խուսափել վեճերից: Դա հեշտ կլինի,եթե տիրապետեք զգացմունքները: Դուք ռիսկի եք դիմում հիասթափեցնել և վիրավորել սիրելիներին, փչացնել հարաբերությունները նրանց հետ ։ Հարկ է կենտրոնանալ գործերի վրա, որոնք կարելի է անել միայնակ: Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հանգիստ կանցնի։ Այն, անշուշտ, հաճելի անակնկալներ կպարգևի, այդ թվում ՝ ռոմանտիկ: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ինչ-որ զարմանալի ու հաճելի իրադարձություններ։ Որոշ Ջրհոսներ տեղի ունեցածը կարող են հրաշք համարել: Այսօրվա իրադարձությունները դրանց շատ նման են:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ինչ էլ որ պատահի, դուք փորձում եք պահպանել լավատեսությունը: Այն օգնում է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ ու խոչընդոտներ: Հնարավորություն կունենաք հաճելի ծանոթություններ հաստատել: Ավելի ուշ կպարզվի, որ դրանք նաև օգտակար են: Երեկոյան ավելի լավ է խուսափել ծանրաբեռնվածությունից: Խնայեք ձեր ուժերը։ Պետք է զգույշ լինեն հատկապես այն Ձկները,ովքեր հակված են ալերգիկ ռեակցիաների: Հիմա դրանք կարող են անսպասելի սրվել: