Պուտինին զարմացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զարմացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու իր կարողությունը։

«Գիտեք, թե ինչ էր տեղի ունենում Ադրբեջանում։ Պուտինը զանգահարեց ինձ և ասաց, որ չի կարող հավատալ, որ ես կարողացա լուծել այս հակամարտությունը», – ասել է Թրամփը ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ներդրումային ֆորումում։

Ըստ Թրամփի՝ ինքը Պուտինին կոչ է արել չանհանգստանալ հակամարտության կարգավորման համար։«Եվ ես ասացի. «Մի անհանգստացեք, թողեք ես լուծեմ այս պատերազմը։ Ինձ ոչ մի օգնություն պետք չէ, ինձ օգնություն է պետք հենց ձեր պատերազմում»»,- նշել է նա։

Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ կարգավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

Leave a Comment