
Վաշինգթոնը «պատրաստ է» հրապարակել Ռուսաստանի հետ Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու համար կնքված խաղաղության խոշոր համաձայնագիրը. հակամարտող կողմերը կարող են համաձայնության գալ պայմանագրի շուրջ մինչև ամսվա վերջ։
Այս մասին հայտնել է Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։
«Հակամարտությանը վերջ դնելու շրջանակային համաձայնագիրը կհամաձայնեցվի բոլոր կողմերի կողմից մինչև այս ամսվա վերջը, և հնարավոր է՝ արդեն այս շաբաթ», – նշվում է հոդվածում։
Axios-ը, հղում անելով ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներին, նոյեմբերի 19-ին հայտնել է, որ Թրամփի վարչակազմը գաղտնի խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագիր մշակելու համար։
ԱՄՆ-ի ծրագիրը, ենթադրաբար, բաղկացած է 28 կետից և «ոգեշնչված է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գազայի հատվածում համաձայնության հասնելու հաջող ջանքերով»։ Հրատարակության տվյալներով՝ ծրագրի քննարկումը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ։ Սակայն Կրեմլը հերքել է Ուկրաինայում հրադադարի նոր ծրագրի մշակումը։