Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանի հարավում գտնվող երկու գյուղերի բնակիչներին տարհանվելու կոչ են արել

Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանի հարավո...

Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) Լիբանանի հարավում գտնվող երկու գյուղերի բնակիչներին տարհանվելու կոչ են արել։ Զգուշացումը հրապարակել է X-ում ՑԱԽԱԼ-ի խոսնակ Ավիխայ Էդրին։

Ըստ տարածված հաղորդագրության՝ իսրայելական ուժերը մտադիր են շուտով հարձակվել Լիբանանի հարավում տեղակայված «Հըզբոլլահ»-ի ահաբեկչական ենթակառուցվածքների վրա՝ կանխելու համար տարածքում գործունեությունը վերսկսելու [նրա] փորձերը։ Այդ կապակցությամբ, Դեյր Քիֆահ և Շեհուր գյուղերի բնակիչներին, «կից քարտեզների վրա կարմիրով նշված շենքերի բնակիչներին, ինչպես նաև հարակից շենքերում ապրողներին» խորհուրդ է տրվում «անհապաղ լքել դրանք կամ տեղափոխվել» անվտանգ հեռավորության վրա։

ՑԱԽԱԼ-ը բազմիցս նշել է «ամբողջ Լիբանանում ահաբեկչական ակտիվներ» վերականգնելու «Հըզբոլլահ»-ի կողմնակիցների փորձերը։ Բանակում ընդգծել են, որ Իսրայելը նման գործողությունները հանրապետության հետ հրադադարի համաձայնագրի խախտում է համարում։

Leave a Comment