Սիրելի՛ բարեկամներ,
«Խեղճության» սինդրոմը բնորոշ չէ մեր ազգին և այն չի կարող բնորոշ լինել հատկապես երիտասարդ մարդկանց: Գնահատելի է, որ նախաձեռնության մեջ առանցքային տեղ է հատկացված երիտասարդության հետ տարվող աշխատանքների բարելավմանը:
Մենք համոզված ենք, որ թվարկված բոլոր խնդիրները հոգեբանական պատճառականություն ունեն: Ճիշտ պլանավորված և կազմակերպված աշխատանքի շնորհիվ հնարավոր է լուծել ինչպես թվարկված, այնպես էլ բազում այլ խնդիրներ: Բոլոր ոլորտներում հոգեբանական աշխատանքի համակարգված կառավարումը պետության առաջնահերթ պարտականությունն է: Գիտակցելով պահի կարևորությունը, «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության աշխատանքային թիմին հորդորում ենք ստեղծել Համակարգող խորհուրդ՝ կազմված ոլորտային բարձրակարգ մասնագետներից, ովքեր ընդունակ կլինեն համատեղ աշխատել և օպերատիվորեն հավաքագրել, համակարգել, վերլուծել տեղերից ստացվող բոլոր կառուցողական առաջարկությունները և դրանց հիման վրա մշակել ռազմավարական Ծրագիր, որն էլ դրված կլինի մեր երկրի առաջանցիկ զարգացման հիմքում: Երկրում անվերապահորեն պետք է ապահովված լինեն անկուսակցական համախմբումը, պարզ, անկեղծ հաղորդակցումը հասարակության հետ, փոխզիջումային մշակույթը, բոլոր համակարգերի արագ կայունացումը: «Արցախի հոգեբանների միությունն» իր համեստ ռեսուրսներով պատրաստակամություն է հայտնում ակտիվորեն ներգրավվելու «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության կոնկրետ աշխատանքներին՝ իրականացման բոլոր փուլերում և իր հնարավորություններով օր առաջ մոտեցնելու բաղձալի նպատակը՝ հզոր, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի կերտումը:
«Արցախի հոգեբանների միության»նախագահ՝ Վ.Յարամիշյան