Լևոն Ռուբինյանը ամփոփել է Ամիօ բանկի գործունեության 2 տարին

Լևոն Ռուբինյանը ամփոփել է Ամիօ բանկի գործունեության 2 տարին

19 նոյեմբերի 2025 – 17:48 AMT

PanARMENIAN.NetԱմիօ բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրեն Լևոն Ռուբինյանն Ամիօ բանկի գործունեության երկու տարին ամփոփելու շրջանակում խոսել է բանկի ձեռքբերումների, մարտահրավերների և ապագայի պլանների մասին։

Իր խոսքում Լևոն Ռուբինյանը նշել է, որ Ամիօի գլխավոր ձեռքբերումը հաճախորդների վստահությունն է։ Բանկի հանդեպ բարձր վստահության ցուցիչ է նաև ավանդների մեծ պորտֆելը․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջատարներից է։

Ամիօ բանկի առաջատար պրոդուկտներից է նաև AMIO Mobile հավելվածը, որի միջոցով հնարավոր է դառնալ բանկի հաճախորդ առանց բանկ այցելելու՝ օնլայն գրանցմամբ, որը տևում է մի քանի րոպե։

Բանկն այժմ ունի հատուկ առաջարկ իր նոր հաճախորդների համար: Սկսած 2025 թվականի հուլիսի 1-ից Ամիօ բանկի նոր քարտապանները ստանում են 5% քեշբեք ամեն ամիս։

«Ներբեռնեք AMIO Mobile հավելվածը և դարձեք բանկի հաճախորդ առցանց՝ App Store | Google Play»,–ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
 Ամենաընթերցվողը բաժնում

Leave a Comment