Հետախուզվող տղամարդը ինքնակամ վերադարձել է Հայաստան

Հետախուզվող տղամարդը ինքնակամ վերադարձել է Հայաստան

19 նոյեմբերի 2025 – 17:58 AMT

PanARMENIAN.Net – Վաղարշապատի համայնքային ոստիկանության բաժնի աշխատակիցների իրականացրած բացատրական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 18-ին հետախուզվող անձը «Բավրայի» սահմանային անցակետով Հայաստան է վերադարձել։

Սեպտեմբերի 30-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից Էջմիածնի Լերմոնտովի փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդը հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հանցակցության և տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Leave a Comment