Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 470 գրոհային անօդաչու թռչող սարք և տարբեր տեսակի 48 հրթիռ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Տերնոպոլում հարված են հասցրել ինը հարկանի բնակելի շենքերի, որտեղ հրդեհներ են առաջացրել։ Դժբախտաբար, շենքերին զգալի վնաս է հասցվել, և մարդիկ կարող են լինել փլատակների տակ… Այս պահին հայտնի են տասնյակ վիրավորների և, ցավոք, ինը մահվան դեպքերի մասին…
Այսօր երեկոյան Խարկովում նույնպես զանգվածային հարված է հասցվել. տասնյակ մարդիկ վիրավորվել են, այդ թվում՝ երեխաներ։ Վնասվել են էներգետիկ, տրանսպորտային և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հարձակման է ենթարկվել Իվանո-Ֆրանկովսկի մարզի էլեկտրաէներգիայի ցանցը. վիրավորվել է երեք մարդ, որոնցից երկուսը երեխաներ են։
Լվովի մարզում հարվածներ են հասցվել կարևորագույն ենթակառուցվածքներին և էներգետիկ օբյեկտներին։ Դոնեցկի մարզում վիրավորվել է մեկ մարդ։
Հարվածի են ենթարկվել նաև Կիևի, Նիկոլաևի, Չերկասիի, Չեռնիգովի և Դնեպրի մարզերը», – գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։