Գագիկ Ծառուկյանի փեսան Աբովյան քաղաքին կվերադարձնի 1 մլն 452 հազար դրամ արժեքով հողամասը

https://arm.sputniknews.ru/20251119/gagik-tsarukjani-pesan-abvovjan-qaghaqin-kveradardzni-1-mln-452-hazar-dram-arzheqvov-hvoghamasy-96003590.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48558132_0:0:701:525_1920x0_80_0_0_77cbbecbfa49f55437934a4bb73243b6.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, կարապետ գուլոյան, գագիկ ծառուկյան, փեսա, աբովյան, հող

հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, կարապետ գուլոյան, գագիկ ծառուկյան, փեսա, աբովյան, հող

Բաժանորդագրվել

Դատախազությունից հայտնում են, որ դատարանը բավարարել է հայցը։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը ստիպված կլինի Աբովյան համայնքին վերադարձնել Սևանի փողոցի 1/3/3 հասցեում գտնվող հողամասը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։

«2008 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2015 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ.Գ.-ն, անտեսելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողեր), Աբովյանի համայնքապետարանի իրավասու անձանց օժանդակությամբ, աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է մի շարք հողատարածքներ: Վերոնշյալ հողատարածքների ցանկում է եղել Կոտայքի մարզի քաղաքի Սևանի փողոցի 1/3/3 հասցեում գտնվող հողամասը, որն օտարվել է Աբովյանի քաղաքապետ Կ.Գ.-ի` 2011 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 1180 որոշմամբ»,– ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։

Գլխավոր դատախազությունից նշել են, որ պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում 2025 թվականի հուլիսի 2-ին դիմել են Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Աբովյան համայնքի կողմից անցկացված աճուրդը և կիրառել աճուրդի անհիմնության հետևանքները։

Դատարանը վճռել է Ծառուկյանի աղջկանից և փեսայից բռնագանձել 1,286 միլիարդ դրամ, 2 գույք…

Նոյեմբերի 14-ին դատարանի որոշմամբ աճուրդը ճանաչվել է անվավեր։ Որպես այդ անվավերության հետևանք՝ անվավեր է համարվել նաև 2011 թվականի սեպտեմբերի 23-ին Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի միջև կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև այդ պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

«Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Աբովյան համայնքին կվերադարձվի Սևանի փողոցի 1/3/3 հասցեում գտնվող՝ 1 միլիոն 452 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը»,– ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում գտնվող գործով Կարապետ Գուլոյանը մեղադրվում է հողատարածքներ ապօրինի օտարելու (65 դրվագ), պաշտոնեական կեղծիքի (49 դրվագ), փողերի լվացման (2 դրվագ) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածով

Հավելենք, որ Կարապետ Գուլոյանը 2008-2015 թվականը զբաղեցրել է Աբովյանի քաղաքապետի պաշտոնը։ 2015 թվականին նշանակվել էր Կոտայքի մարզպետ և պաշտոնավարել մինչև 2018 թվականի մայիսը։ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է։

Leave a Comment