Սամվել Կարապետյանը ՔԿՀ–ից հայ ժողովրդին կոչ է անում չհիասթափվել

https://arm.sputniknews.ru/20251119/samvel-karapetjany-qkhic-haj-zhvoghvovrdin-kvoch-e-anum-chhiastapvel-96003903.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/11/24952286_150:0:1451:976_1920x0_80_0_0_9d0c444c13c10224c9199015224b6860.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սամվել կարապետյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), ուղերձ

սամվել կարապետյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), ուղերձ

Բաժանորդագրվել

Սամվել Կարապետյանն իր ուղերձում վստահեցրել է, որ ընդամենը մի քանի ամսից հնարավոր կլինի իրար շնորհավորել արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման համար։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայ ժողովրդին կոչ է անում չհիասթափվել երկրում տիրող անարդարության դրսևորումներից, քանի որ մի քանի ամիս անց միևնույն է արդարությունը հաղթելու է։ Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից ուղերձ է հղել։

«Պատկերացնում եմ, թե որքան անհանգստացած ու հիասթափված եք այս շրջանում տեղի ունեցած խայտառակ ապօրինություններից և ցինիկ դատավարություններից։ Այսօր դիմում եմ ձեզ մեկ կոչով՝ մի՛ հուսահատվեք։ Մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել։ Սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցվածք խլելով ու վախի մթնոլորտ ձևավորել փորձելով՝ գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի, երկրի արժանապատվությունը չե՛ս վերականգնի, քո քաղաքացիների կյանքը չե՛ս լավացնի, պետության խնդիրները չե՛ս լուծի»,–նշել է Կարապետյանը։

Նա վստահեցրել է, որ ընդամենը մի քանի ամսից հնարավոր կլինի իրար շնորհավորել արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր՝ բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ:

«Ուրեմն՝ շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով»,–եզրափակել է նա։

Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Դրանից հետո նրա կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարացվել է։
Ահաբեկչական գործողության է նման․ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի մասին

Leave a Comment