Իրանի հյուսիս-արևելքում գազի նոր հանքավայր է հայտնաբերվել

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Պազան» հանքավայրի տարածքում հայտնաբերվել են 283 մլրդ խորանարդ մետր ծավալով գազի խոշոր հանքավայրեր:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Գազի նոր հանքավայր է հայտնաբերվել Իրանի հյուսիս-արևելյան հատվածում, այն թույլ կտա այդ տարածքում օրական 3 մլն խմ-ով ավելացնել գազի մատակարարումը: Այս մասին հայտարարել է Հաշեմինեժադի անվան գազի վերամշակման ձեռնարկության գործադիր տնօրեն Յահյա Ֆեյզին։

««Տուս» կոչվող նոր գազային հանքավայրը գտնվում է Հանգիրանի հանքավայրից 40 կմ հեռավորության վրա։ Նոր հանքավայրը կավելացնի Իրանի հյուսիս-արևելքի գազի մատակարարումը օրական 3 միլիոն խորանարդ մետրով», – ասել է Ֆեյզին։

Հոկտեմբերին Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադը հայտարարել էր, որ 283 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի խոշոր հանքավայրեր են հայտնաբերվել Իրանի հարավային Ֆարս նահանգի «Պազան» հանքավայրի շրջանում:

Leave a Comment