Քնի ապնոեի և անքնության համադրությունը ճանաչվել է որպես հիպերտոնիայի ամենաուժեղ ռիսկի գործոնը. AATS


Գյոթեբորգի գիտնականները պարզել են, որ բարձր արյան ճնշման ամենաբարձր ռիսկը նկատվում է այն մարդկանց շրջանում, ովքեր միաժամանակ տառապում են և՛ քնի ապնոեից (վիճակ, որի դեպքում շնչառությունը քնի ընթացքում ժամանակավորապես` 5 վայրկյան կամ ավելի կանգ է առնում -խմբ.) և՛ անքնությունից:


Հետազոտությունն անցկացվել է շվեդական խոշորագույն SCAPIS նախագծի շրջանակում, իսկ դրա արդյունքները հրապարակվել են Annals of the American Thoracic Society հանդեսում:

Հիպերտոնիան վաղուց համարվում է սրտի կաթվածի և ուղեղի կաթվածի ռիսկի բարձրացման հիմնական գործոն: Դրա պատճառները կարող են տատանվել ավելորդ քաշից և սթրեսից մինչև երիկամների հիվանդություն: Հայտնի է, որ քնի ապնոեն բարձրացնում է արյան ճնշումը, բայց հիմա, առաջին անգամ, ցույց է տրվել, որ երկու քնի խանգարումների համադրությունը անվերահսկելի հիպերտոնիայի հատկապես լուրջ վտանգ է ստեղծում:


Քնի ապնոեն քնի ընթացքում շնչառության կրկնվող դադար է, որը հանգեցնում է թթվածնի պակասի և քնի ռեժիմի խանգարման: Անքնությունը, որը սահմանվում է որպես քնելու խրոնիկական դժվարություն, հաճախակի արթնացումներ կամ առավոտյան շատ վաղ արթնացում, տարածված խնդիր է: Հետազոտությանը մասնակցել են միջին տարիքի գրեթե չորս հազար պատահականորեն ընտրված չափահասներ: Բոլորը ենթարկվել են հետազոտությունների, ներառյալ՝ տանը արյան ճնշման չափման և գիշերային քնի ուսումնասիրության։ Մասնակիցները բաժանվել են չորս խմբի՝ նրանք, ովքեր քնի խնդիրներ չունեին, նրանք, ովքեր միայն անքնություն ունեին, նրանք, ովքեր միայն քնի ապնոե ունեին և նրանք, ովքեր երկու հիվանդությունների համադրություն ունեին։ 140/90-ից բարձր արյան ճնշումը բարձր էր համարվում։

Արդյունքները ցույց են տվել, որ բարձր արյան ճնշում նկատվել է միայն անքնությունից տառապող մարդկանց 4,5 տոկոսի, քնի ապնոե ունեցողների գրեթե ութ տոկոսի և երկու հիվանդություններից ՝լ տառապողների տասից ավելի տոկոսի շրջանում։ Հետազոտողներն ընդգծում են, որ, ամենակարևորը, հենց այս հիվանդությունների համադրությունն էր, որն ամենաուժեղ կերպով կապված էր հիպերտոնիայի վտանգի հետ։ Դա բժիշկներին օգնում է նույնականացնել այն բուժառուներին, որոնք ավելի մանրազնին մոնիթորինգի կարիք ունեն։


Այժմ լավ քունը պաշտոնապես ներառված է սրտի պաշտպանության միջազգային հանձնարարականներում։ Սակայն այն մարդկանց համար, որոնք տառապում են և՛ ապնոէից, և՛ անքնությունից, միայն ապնոեի դեպքում օգտագործվող շնչառական դիմակը կարող է բավարար չլինել. նաև քնի հիգիենայի և ճանաչողական վարքային թերապիայի վրա աշխատանքներ են պահանջվում։


Leave a Comment