https://arm.sputniknews.ru/20251119/vagharshapatum-verahashvarky-avartvel-e-ardjunqnery-chen-pvokhvel-kyh-95991941.html
Վաղարշապատի ընտրությունների վերահաշվարկն ավարտվել է. արդյունքները չեն փոխվել. ԿԸՀ
Վաղարշապատի ընտրությունների վերահաշվարկն ավարտվել է. արդյունքները չեն փոխվել. ԿԸՀ
Sputnik Արմենիա
Ընտրատեղամասերում վերահաշվարկն ավարտվել է լուսաբացին։ 19.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-19T13:00+0400
2025-11-19T13:00+0400
2025-11-19T13:04+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
վաղարշապատ
տիմ ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95878629_0:78:1500:922_1920x0_80_0_0_e5d4e80e4d069bc23fc3e1e97b419c96.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Վաղարշապատ խոշորացված համայնքի (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկը ավարտվել է։ Sputnik Արմենիային տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։Վերահաշվարկի արդյունքում կուսակցությունների ստացած ձայներում փոփոխություններ չեն եղել։Ընտրատեղամասերում վերահաշվարկն ավարտվել է լուսաբացին։Վերահաշվարկել են թիվ 14/15, 14/16, 14/22 ՏԸՀ–ների քվեարկության արդյունքները:Թիվ 14 ԸԸՀ–ն նաև վիճակահանություն է իրականացրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, և վերահաշվարկելու է նաև 14/1, 14/8, 14/22 ՏԸՀ–ների քվեարկության արդյունքները:Հիշեցնենք` Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նոյեմբերի 16–ին։ Ընտրություններին մասնակցած 8 քաղաքական ուժերից անցողիկ շեմն ապահովեցին 3–ը միայն։ Ըստ այդմ` ավագանու 33 տեղերը բաշխվում են հետևյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը` 12 մանդատ, «Մայր Հայաստանը»` 2 մանդատ։Քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 69 866 քաղաքացիներից 31 547-ը կամ 45.12 %-ը:«Հանրապետություն» կուսակցությունը ստացել էր 1241 (3.9%) քվե։Եթե հաղթեինք, ամբողջ թիմով բանտերում կլինեինք․ Սևակ Խաչատրյանը՝ նախաձեռնված վարույթի մասին
վաղարշապատ
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95878629_84:0:1417:1000_1920x0_80_0_0_4ce4036089176e7f11588e473d4a08ea.jpg
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վաղարշապատ, տիմ ընտրություններ
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վաղարշապատ, տիմ ընտրություններ
Ընտրատեղամասերում վերահաշվարկն ավարտվել է լուսաբացին։
Վերահաշվարկի արդյունքում կուսակցությունների ստացած ձայներում փոփոխություններ չեն եղել։
Ընտրատեղամասերում վերահաշվարկն ավարտվել է լուսաբացին։
Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը, որը չէր հաղթահարել 4 տոկոսանոց անցողիկ շեմը, դիմել էր ԿԸՀ` 6 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկ կատարելու պահանջով։
Վերահաշվարկել են թիվ 14/15, 14/16, 14/22 ՏԸՀ–ների քվեարկության արդյունքները:
Թիվ 14 ԸԸՀ–ն նաև վիճակահանություն է իրականացրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, և վերահաշվարկելու է նաև 14/1, 14/8, 14/22 ՏԸՀ–ների քվեարկության արդյունքները:
Հիշեցնենք` Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նոյեմբերի 16–ին։ Ընտրություններին մասնակցած 8 քաղաքական ուժերից անցողիկ շեմն ապահովեցին 3–ը միայն։ Ըստ այդմ` ավագանու 33 տեղերը բաշխվում են հետևյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը` 12 մանդատ, «Մայր Հայաստանը»` 2 մանդատ։
Քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 69 866 քաղաքացիներից 31 547-ը կամ 45.12 %-ը:
«Հանրապետություն» կուսակցությունը ստացել էր 1241 (3.9%) քվե։