Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Անկարա

Քաղաքականություն

Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Անկարա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Անկարա, որտեղ նրան դիմավորել են թուրք պաշտոնյաներ, ինչպես նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ 

 

Ումերովը գործուղման էր մեկնել Թուրքիա նոյեմբերի 18-ին։ Նա հայտարարել էր, որ մտադիր է ակտիվացնել գերիների փոխանակման շուրջ բանակցությունները։ 

 

Զելենսկին նոյեմբերի 19-ին բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ։

Leave a Comment