Սևանա լճում մինչև 2026 թ.-ի փետրվարի 1-ը սիգի որսի արգելք է սահմանվել

Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված խիստ վարչական ու քրեական պատասխանատվություն

Սևանա լճում մինչև 2026 թ.-ի փետրվարի 1-ը սիգի որսի արգելք է սահմանվել


ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. 2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թ.-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Այս մասին հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։


Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ այս որոշումը ռազմավարական քայլ է Սևանի կենսաբազմազանությունը երաշխավորելու համար։


«Այն ուղղված է հիմնականում սիգի բնական վերարտադրությանն աջակցելուն՝ դրանով իսկ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն և արդյունավետ վերականգնումը։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված խիստ վարչական ու քրեական պատասխանատվություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։


 


Leave a Comment