Վաղը Դատախազության դիմաց տեղի կունենա ակցիա ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների


Հասարակություն


Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը, ժամը՝ 15:00-ին, Դատախազության դիմաց տեղի կունենա ակցիա ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հիշեցնում է, որ Հայաստանում մոտ երեք տասնյակ քաղբանտարկյալ կա։

Նրանք Սրբազաններ են, գործարար-բարերար, ԱԺ պատգամավոր, բլոգերներ, ընդդիմադիր համայնքապետեր, արցախյան պատերազմում զոհվածների ծնողներ, մարդիկ, որոնք հաշտ չեն այս իրականության հետ։


Leave a Comment