
ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի միջև Թուրքիայում նախատեսված բանակցությունները չեղարկվել են, այս մասին X-ի իր էջում գրելէ «Economist»-ի թղթակից Օլիվեր Քերոլը։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել է, որ Ուիթքոֆը պլանավորում է չորեքշաբթի այցելել Թուրքիա և մասնակցել Զելենսկու հետ բանակցություններին։
«Որքանով տեղյակ եմ, վաղը Ուիթքոֆի ու Երմակի միջև Թուրքիայում կայանալիք բանակցությունները չեղարկվել են։ Ինձ ասել են, որ Ուիթքոֆը, հնարավոր է, չի գիտակցել, թե ինչ սկանդալի մեջ է ներքաշվում, երբ նշանակել է հանդիպումը»,- գրել է Քերոլը։