
«Հրապարակ»-ը գրում է. «Պետական գերատեսչություններից տեղեկություններ ստացանք, որ կառավարությունից հրահանգել են՝ անցնել նախընտրական ռեժիմի: Այսինքն, փափուկ մարտավարություն կիրառել քաղաքացիների նկատմամբ՝ կլինի հարկային քաղաքականության ոլորտում, տույժ-տուգանքների վճարման և այլ վարչարարությունների գծով։ ՆԳՆ մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ պարեկներին էլ է ասվել, որ հնարավորինս ներողամիտ լինեն վարորդների խախտումների նկատմամբ և տուգանեն խիստ անհրաժեշտ և ակնառու դեպքերում, որպեսզի ընտրությունների նախաշեմին սոցիալական դժգոհությունները չաճեն, քանի որ քաղաքացիներից շատերն իրենց կարող են ներել Արցախի հանձնումը, բայց մեծ տուգանքների պատճառով կարող են դառնալ իրենց թշնամին»: