Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շնորհավորել է Սուրբ Ծնունդը – Պանորամա


Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային սոցցանցերում հրապարակված ուղերձում շնորհավորել է աշխարհի բոլոր քրիստոնյաներին, հատկապես իր հայրենակիցներին Սուրբ Ծննդյան կապակցությամբ։


Նա ընդգծել է, որ այս տոնը հիանալի հնարավորություն է հիշելու Հիսուս Քրիստոսի աստվածային ուսմունքները, որոնք կոչ են անում արդարության, խաղաղության և բարության։ Նա նաև նշել է, որ Իրանը հպարտ է տարբեր կրոնների ու մշակույթների միջև համակեցության և փոխըմբռնման հարուստ պատմությամբ, ինչպես նաև բարձր է գնահատում Աբրահամական և համաշխարհային կրոնների ընդհանուր ժառանգությունը։


Այս ողջույնն ընդգծում է իրանական ժամանակակից հասարակությանը բնորոշ խաղաղ գոյակցության ոգին և տարբեր դավանանքների նկատմամբ հարգանքը: Այդ մասին հայտնում է «Իրնա» լրատվական գործակալությունը։


Նույն ուղերջը X-ում հրապարակվել է Իրանի հայկական եկեղեցիների տեսաերիզի ուղեկցությամբ։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment