Եվրասիական երկաթուղիներն անցնում են թվային ռելսերի

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչևը ԵՏՀ-ում կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ԵԱՏՄ երկրների երկաթուղային համակարգերի սինխրոնացման անհրաժեշտության մասին:

«Երկաթուղային լոգիստիկան այսօր ոչ միայն կոմունիկացիոն զարկերակ է, այլև պետությունների տնտեսական կայունության գործոն», – ընդգծել է նա:

Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության մամուլի ծառայության փոխանցմամբ, հիմնական խնդիրներն են՝ տեխնոլոգիական խոչընդոտների վերացումը, մուլտիմոդալ միջանցքների զարգացումը և փաստաթղթաշրջանառության թվայնացումը:

Leave a Comment