Medianews-ը գրում է.
Վերջին շրջանի բացահայտումներն այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանը կասկածելու տեղ չեն թողնում, որ կտրիճ և եZZրաս ներսիսյան եղբայրները սովետական КГБ-ի արդեն գաղտնազերծված, էլ չքողարկվող գործակալներ են։
Կտրիճը 1999թ հոկտեմբերի 27-ին կաթողիկոսկան գահը զավթելուց մի քանի ամիս անց սկսեց 15 տարվա աբեղա և անվաստակ եZZրասին Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ կարգելու խայտառակ, ազգադավ օպերացիան։ Մոսկվայի հայ համայնքը վճռական դիմադրություն սկսեց և կարողացավ գրեթե մեկ տարի արգելել եZZրասին մուտք գործել առաջնորդանիստ եկեղեցի։ 2001թ կտրիճն այս հարցով դիմեց ՌԴ նախագահին, որն էլ խնդրի կարգավորումը հանձնարարեց Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, որի գլխավորությամբ եZZրասը զինյալ ոստիկանների ուղեկցությամբ առաջին անգամ մտավ Մոսկվայի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցի։ Հայ համայնքին ճնշելու, հալածելու, խոշտանգելու ծեծելու, ձերբակալելու, ինչպես նաև եZZրասին առաջնորդ դարձնելու օպերացիան իրականացնելու համար` կտրիճն ապօրինաբար, առանց հայ հավատացյալների կարծիքը հարցնելու, նվիրապետական մյուս աթոռների գահակալների և Հայ Եկեղեցու բոլոր առաջնորդների գրավոր թույլտվությունն ստանալու Պոլտավչենկոյին (իրականում՝ Պոլտավչենկոյի կնոջը) նվիրեց Սուրբ Գեղարդից մի մասունք։ Կաթողիկոսական գահի զավթումից ի վեր կտրիճյան սազանդարները ժամանակ առ ժամանակ դաշտ էին նետում կտրիճի կողմից եZZրասին աթոռակից կաթողիկոս ձևակերպելու սրբապիղծ լուրը, թե արձագանքները հասկանալու և տրամադրություններ ստեղծելու համար։
Արդեն 2015-17թթ կտրիճը КГБից նախ ցուցումներ ստացավ վճռական փուլ թևակոխելու համար, իսկ հետո ուղիղ հրաման` եZZրաս գրիգորիչին պատրաստել որպես հաջորդ կաթողիկոս` հայ եկեղեցին դարձնելով КГБ վասալ։ Կտրիճը լավ հասկանալով, որ իր մահից հետո եZZրասը չի կարող ընտրվել կաթողիկոս, որոշեց դա անել իր կենդանության օրոք եZZրասին դարձնելով աթոռակից-կաթողիկոս` այսինքն կտրիճի կենդանության օրոք եZZրասը օծվում է կաթողիկոս կտրիճի կողմից, և իր մահից հետո արդեն պատրաստ կաթողիկոս է ունենում КГБի վասալ և РПЦի սյուզերեն և կտրիճի անպատմելի հալածանքներից արյունաքամ Հայ Եկեղեցին։ Փաստացի կտրիճը փորձ էր անում զավթած եկեղեցին դարձնել նաև ընտանեկան շահավետ բիզնես` երկու եղբայր կաթողիկոս` КГБ-ի օրհնության ներքո։ Կտրիճը երբեք չի էլ փորձել թաքցնել, որ եկեղեցուն վերաբերվում է որպես հաջողված բիզնես պրոյեկտ։ Այս չարամիտ նպատակի համար կտրիճը սկսեց կանոնադրական փոփոխություններ նախաձեռնել արշակ սեռագար, Միքայել Պոռոտախոս և Մկրտիչ Դատարկագլուխ (քրոջ տղան) եպիսկոպոսների և «իրավաբան» կոռուպցիոներ Գևորգ Դանիելյանի ձեռքով (փաստաթղթի նախագծային տարբերակին ծանոթ են բարձրաստիճան եկեղեցականները)։
Անշուշտ կտրիճի նպատակը ֆինանսական մուտք ապահովող կառույցը ընտանիքի ձեռքից բաց չթողնելն էր, բայց հարց է առաջանում ի՞նչ էր КГБ-ի նպատակը։ Ռուսական կողմը սրանով ապահովում էր հայ եկեղեցու նախ ստրկացումը ռուս եկեղեցուն և հետո լիակատար ոչնչացումը։ Նախատեսվում էր ռուս և հայ եկեղեցիների միջև համատեղ հայտարարություն ստորագրել, որով բարեկամության ու եղբայրության անվան տակ հայ եկեղեցին կստորադասվեր ռուսական եկեղեցուն։ Այս առնչությամբ սկսվեցին գործնական լուրջ քայլեր ձեռնարկվել. ռուս եկեղեցու Կիրիլ պատրիարքը այցելեց Հայաստան, Մայր Աթոռը սկսեց թարգմանել ու հրատարակել Ռուս պատրիարքի անիմաստ գրքերն ու հեռուստատեսային հաղորդումները։ Այդ թարգմանությունները կտրիճը տարին մի քանի անգամ նվիրում էր հայ եկեղեցու բոլոր քահանաներին` Աստվածաշնչի ու Նարեկի փոխարեն։ Մյուս կողմից Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պարտադրեցին օդանավակայանի ճանապարհին կառուցել ռուսական եկեղեցի, որի օծումը եղավ 2018թ։