Ավտովթար՝ Մեծամորի ոստիկանության հենակետի մոտակայքում. կա մեկ զոհ

Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Այսօր Մեծամորի ոստիկանության հենակետի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Նշվում է, որ ավտովթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 15։17-ին։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են «Chevrolet» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բռնկվել։ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 15:48-ին: Այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։

Leave a Comment