Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստան այցի շրջանակում պաշտոնական հանդիպում է ունեցել Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Թեյմուրազ Գամցեմլիձեի հետ:  Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Պաշտոնյաները քննարկել են միջմշակութային հարաբերությունների զարգացման հեռանկարները և թանգարանների ոլորտում համատեղ ցուցադրությունների կազմակերպման հնարավորությունները:

Հիշեցնենք՝ Վրաստան այցի նպատակն էր Թբիլիսի քաղաքի N 13 հասցեում հայ մեծանուն արվեստագետ և մտավորական Երվանդ Քոչարին նվիրված հուշատախտակի բացումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment