ՆԳՆ-ն հրապարակել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը:
Այսպես՝ առաջին փուլը փաստաթղթերի պաշտպանությունն է, ներառյալ կենսաչափական տվյալները: Քաղաքացիական կացության և քաղաքացիական գրանցման գործընթացների ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովող իրավական ու ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդում է նախատեսվում, այդ թվում՝ ՀՀ բոլոր քաղաքացիների գրանցում բնակչության՝ միասնական ու անվտանգ էլեկտրոնային գրանցամատյանում՝ ապահովելով տվյալների պաշտպանության ամենաբարձր չափանիշները։
Երկրորդ ոլորտը սահմանների համալիր կառավարումն է, միգրացիոն կառավարումը, ապաստանի տրամադրումը, երկրորդը՝ հասարակական կարգը և անվտանգությունը, չորրորդը՝ արտաքին հարաբերությունները և հիմնարար իրավունքները:
Որպես առանց վիզայի ապագա ճանապարհորդությունների ուղղությամբ առաջին աստիճանական քայլ՝ ԵՄ-Հայաստան վիզաների տրամադրման դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերն ուժի մեջ են մտել 2014 թվականի հունվարի 1-ին։ 2014 թվականի հունվարի 1-ից ԵՄ քաղաքացիներն ազատված են Հայաստան ճանապարհորդելու համար վիզա ստանալու պահանջից։
Արտաքին հարաբերությունների խորհրդի՝ 2024 թվականի հուլիսի 22-ի հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարները ողջունել են «Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Հանձնաժողովի մտադրությունը»:
2024 թվականի սեպտեմբերի 9-ին Երևանում մեկնարկել է ԵՄ-ի ու Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, որի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզայի ճանապարհորդության համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Առաջիկայում Հայաստանում կլինի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը՝ ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ տեղում հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու նպատակով։
ԵՄ հանձնաժողովը պարբերաբար կներկայացնի առաջընթացի հաշվետվություններ:
