Կոտրել են վճարային տերմինալը ու գումար գողացել․ խուզարկությամբ հայտնաբերվել է 382 հազ․ դրամի մետաղադրամ և թղթադրամ

37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին 382 հազար դրամի մետաղադրամներ և թղթադրամներ

Կոտրել են վճարային տերմինալը ու գումար գողացել․ խուզարկությամբ հայտնաբերվել է 382 հազ․ դրամի մետաղադրամ և թղթադրամ


ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 17-ին Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Սայաթ-Նովա և Արարատ գյուղերի բնակիչ երկու տղամարդ Արարատ քաղաքի Կոմիտասի փողոցում կոտրել են վճարային տերմինալը, գողացել գումարը և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հեռացել Արարատ գյուղի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Միջոցառումները շարունակվեցին Արարատի մարզի պարեկների հետ համատեղ:


Նույն օրը` ժամը 5.40-ին, Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում 37 և 34 տարեկան տղամարդիկ հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և իրենց վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Արարատի բաժին:


37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին 382 հազար դրամի մետաղադրամներ և թղթադրամներ։


Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:


Նախաքննության ընթացքում պարզվեց, որ տղամարդիկ, նույն կազմով, հոկտեմբերի 28-ին կոտրել են նաև Արարատ քաղաքի Խանջյան փողոցում գտնվող վճարային տերմինալը և գողացել գումար։ Նախաքննությունը շարունակվում է։


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 


Leave a Comment