«Նոր ստեղծվող ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ավելի բարձր աշխատավարձ են ստանալու, քան Երևանի համայնքային հիմնարկներինը». Արմենակ Դանիելյան

«Նոր ստեղծվող ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ավելի բարձր աշխատավարձ են ստանալու, քան Երևանի համայնքային հիմնարկներինը». Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում ավագանու նիստում իր ելույթից մի մաս է տարածել՝ կից գրելով. «Նոր ստեղծվող ՀՈԱԿ-ի (Երևանի երթևեկության կառավարման կենտրոն) վարչատնտեսական բաժնի աշխատակիցները (էլեկտրիկ, բանվոր, վարորդ, պահակ, հավաքարար) ավելի բարձր աշխատավարձ են ստանալու, քան թե Երևանի համայնքային հիմնարկների (պոլիկնինիկաներ, մանկապարտեզներ, արվեստի, երաժշտական ու շախմատի դպրոցներ) աշխատակիցները»:

Leave a Comment