
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և թուրքական կողմի ներկայացուցիչների հետ զրույցի համար, եթե նրանք ցանկանան Մոսկվային տեղեկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների արդյունքների մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է РБК-ն, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը պլանավորում է հանդիպել Ուիթքոֆի կամ Թուրքիայի ներկայացուցիչների հետ՝ Զելենսկու հետ Թուրքիայում կայանալիք բանակցություններից հետո։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ նոյեմբերի 19-ին մեկնում է Թուրքիա՝ բանակցությունների «ակտիվացման» նպատակով։