Քաղաքականություն
18.11.2025 | 14:51
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունները երկկողմ հանդիպում են անցկացրել Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ժնևում կայացած քննարկումների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակների միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա։
Հանդիպման ընթացքում նշվել է Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը, մտքեր են փոխանակվել ձեռք բերված պայմանավորվածությունների և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված հաջորդ քայլերի, ինչպես նաև այս գործընթացին երկու երկրների խորհրդարանների աջակցության կարևորության վերաբերյալ։
Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումների գործում խորհրդարանների դերին, ինչպես նաև ընդգծվել է միջազգային կազմակերպությունների շրջանակում խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության կարևորությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի