ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասը ժամանել է Վրաստան՝ քննարկելու Թրամփի երթուղու հետ կապված հարցերը, հայտնել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ 1tv.ge-ի փոխանցմամբ:
«Մենք ուրախ ենք ողջունել ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասին Վրաստանում: Նրա այցի նպատակն է քննարկել, թե ինչպես կարող է Վրաստանը աջակցել «Թրամփի երթուղուն միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) ծրագրին: Այս երթուղային «միջանցքն» օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղապահ գագաթնաժողովի արդյունքն է», – ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:
Դեսպանատունը նշել է, որ այսօր առավոտյան Ասկոնասն այցելել է Սադախլոյի ավտոմոբիլային մաքսային անցակետ, որի կառուցումը և հագեցումը մեծ մասամբ հնարավոր են դարձել ԱՄՆ աջակցության շնորհիվ: Այցի ընթացքում նա նաև կհանդիպի Վրաստանի Արտաքին գործերի նախարարության, կառավարության աշխատակազմի և միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ