18 նոյեմբերի 2025 – 13:36 AMT
PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը գրել է, որ վերջին օրերին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին զուգահեռ որոշ քաղաքական շրջանակներ սկսել են շահարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։
«Հստակ է, թե ինչ նպատակադրումով է դա կատարվում որոշ քաղաքական ուժերի կողմից։ Եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել, և հարկ չկա Եկեղեցուն նման մեքենայություններով արհեստականորեն ներքաշել քաղաքական դաշտ՝ արդարացնելու հակաեկեղեցական գործողությունները»,–գրել է նա։
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով՝ ՔՊ-ն առավելագույն քվեներն է ստացել: Կուսակցության ցուցակը գլխավորել է Արգիշտի Մեխակյանը:
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում համոզմունք է հայտնել, որ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները «կարևոր լիցք են Մայր Աթոռն ազատելու համար», և որ «ժողովուրդը հաղթելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններում»։