Ripple-ը թողարկել է թվային ակտիվների փրայմ բրոքերային ծառայություններ ԱՄՆ-ում գործող հաստատությունների համար՝ հնարավոր դարձնելով սփոթ շուկայական գործարքները և ընդգրկելով առաջատար թվային ակտիվների լայն շրջանակ, այդ թվում՝ XRP-ն և դրա սթեյբլքոինը՝ RLUSD-ն:
Այս զարգացումը հաջորդել է Ripple-ի կողմից Hidden Road մեծաքանակ ակտիվների բրոքերային ընկերության ձեռքբերմանը, որն այժմ ինտեգրված է Ripple Prime-ում: Հարթակը համատեղում է Ripple-ի լիցենզիաները Hidden Road-ի ենթակառուցվածքի հետ՝ հաստատություններին տրամադրելով հեշտ հասանելիություն արտարժույթներին, թվային ակտիվներին, ածանցյալ գործիքներին, սվոփերին և ֆիքսված եկամուտ բերող պրոդուկտներին:
Ripple Prime-ի միջազգային գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Հիգինդի խոսքով՝ սփոթ գործարքների իրականացումը լրացնում է ընկերության գործող ածանցյալ գործիքներին և ընդլայնում է ԱՄՆ հաստատությունների համար առաջարկվող ծառայությունների շրջանակը:
Ripple Prime-ի միջոցով հաճախորդները այժմ կարող են համակցել սփոթ ակտիվները այլ թվային ակտիվների հետ, ինչպիսիք են՝ սվոփերը և CME-ի ֆյուչերսները, մեկ միասնական համակարգի մեջ:
Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում