Զելենսկին հայտնել է Թուրքիա այցելության մասին՝ բանակցություններն ակտիվացնելու նպատակով

Զելենսկին հայտնել է Թուրքիա այցելության մասին՝ բանակցություններն ակտիվացնելու նպատակով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին կայցելի Թուրքիա՝ «բանակցություններն ակտիվացնելու» համար։

«Վաղը հանդիպումներ ունենք Թուրքիայում։ Պատրաստվում ենք ակտիվացնել բանակցությունները և մշակել ենք լուծումներ, որոնք կառաջարկենք մեր գործընկերներին։ Ուկրաինայի առաջնահերթությունն է անել ամեն ինչ, որպեսզի պատերազմը ավարտվի։ Մենք նաև աշխատում ենք գերիների փոխանակումը և վերադարձը վերսկսելու ուղղությամբ»,- գրել է նա իր Telegram ալիքում, սակայն չի հստակեցրել, թե ում հետ է մտադիր բանակցել Թուրքիայում:

Leave a Comment