Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է իր պարտավորությունները Հարավային Կովկասում կայունության և տնտեսական զարգացման ապահովման ուղղությամբ: Այս մասին նա ասել է Անկարայում նախարարների կաբինետի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ Թուրքիան մտադիր է շարունակել ներգրավված մնալ տարածաշրջանի անվտանգության և տնտեսական զարգացման վրա ազդող գործընթացներում։ «Մենք կշարունակենք կատարել Հարավային Կովկասում կայունության և տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված մեր պարտավորությունները», – նշել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը հաստատել է, որ Անկարան շարունակում է հանձնառու լինել Ադրբեջանին աջակցելու հարցում։ «Մենք կանգնած էինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին՝ նշելով Հաղթանակի օրը Բաքվի Ազադլիգ հրապարակում։ Թուրքիան կշարունակի լինել Ադրբեջանի […]