«Վատ է, երբ մարդ Մաշտոցից դեպի հրապարակ, Խորենացի և որևէ ուղղությամբ չի կարողանում շարժվել: Ինչ վերաբերվում է Սարյանին․ տեսեք՝ Սարյանն ի սկզբանե ունեցել է երկու ուղղություն չէ՞: Փոփոխություն եք արել, որի արդյունքում երթևեկիլի երեք գոտի կա այս պահին, ձեր թերի աշխատանքի պատճառով այդ ձախ գոտին չի օգտագործվում, որովհետև ձախ կողմը դուք ունեք ռեստորաններ, կաֆեներ և այլն, երկու կողմից դրել եք փարքինգ, որը նորմալ չի: Երբ միակողմանի է լինում, սովորաբար մի կողմից են դնում, որպեսզի մնացած երթևեկելի գծերը աշխատեն: Հիմա մենք ի՞նչ ունենք․ ունենք երեք գիծ, ըստ ավանդույթի երթևեկության ձախ կողմը պետք է ամենասլացիկը լինի, ձախ կողմը մեջտեղի երկու գծերից ավելի դանդաղ է աշխատում։ Տեսեք, էս ռեֆորմները արել եք, ես էլ կարծում եմ, դուք էլ ընդունում եք, որ էդ ռեֆորմների մեջ մեծ խնդիրներ կա, արդյո՞ք նորմալ չէր լինի մի հատ աշխատանք իրականացնել, հասկանալ խնդիրները որտեղ են, վատ աշխատողներին հեռացնել, նոր հիմնարկ հիմնելու տեղը, մասնագետներ բերել, նստել աշխատել, հետազոտությունը անել, նոր փոփոխություններ անել, ժողովուրդն այսպես չի՛ կարա, փողոցները նայեք, դուք ավտոբուսի գիծը դնում եք, մի շաբաթ հետո ջնջում եք մարդիկ անընդհատ շփոթվում են քշելուց»,- այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։