
Հայկական ժամանակ. Դատարանը Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգել է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց իրավապաշտպանը:
Ինչպես հայտնել էինք նոյեմբերի 17-ին, քննվում էր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Կարապետյանը կալանավորվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, այնուհետև նրա կալանքի ժամկետը 2 անգամ երկարացվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):