Երեւան: Մեդիամաքս: Այսօր Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի եւ ԱՄՆ վերլուծական կենտրոնների առաջին ֆորումը։
Ինչպես հաղորդում է Azertac պետական լրատվական գործակալությունը՝ «Ադրբեջան-ԱՄՆ երկխոսությունը ռազմավարական գործընկերության համար» ֆորումի ընթացքում քննարկումներ կընթանան հետեւյալ թեմաներով.
– «Վաշինգտոնյան գագաթնաժողովի գնահատում. ազդեցությունը ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների վրա»;
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո»;
«Էներգետիկ անվտանգությունն եւ հաղորդակցությունները»։