«Երկու տարի առաջ մենք, որ եկանք ավագանի դարձանք, մեր խմբակցությունն առաջին բաներից, որ ասեց՝ «մեր քաղաքը համաշխարհային մակարդակի traffic engineer-ի կարիք ունի»։ Առաջին հերթին դուք չգիտեիք՝ դա ինչ է, հետո ասացիք՝ «մենք տրանսպորտի վարչության պետ ունենք» ու հասկացանք, որ այդ մարդը՝ Վազգեն Հարությունյանը, 2020 թվականի Հետքի տպած հոդվածով քրեական գործի միջով է անցնում կարմիր գծերից 771 միլիոն դրամ հափշտակելու համար, հետո 2023 թվականին Հետքը էլի տպել էր, որ հակակոռուպցիոն կոմիտեն չորս անշարժ գույքի բռնագանձում է դրել իր դեմ, որը 324 միլիոն դրամ արժի՝ 140 000 դոլար, 107 միլիոն դրամ էլի բռնագանձման գործ կա․ այս մարդը մեր տրանսպորտի վարչության պետն է այսքան ժամանակ»,- այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։