Վաղարշապատում ընտության արդյունքներով Փաշինյանն արդեն տոնու՞մը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում հաղթանակը․ НГ

Վաղարշապատում ընտություններում հաղթանակը երկրի իշխանությունները քվեարկության արդյունքները մեկնաբանեցին այնպես, կարծես նրանք միաժամանակ մեծամասնության քվեն էին ստացել ազգային խորհրդարանական ընտրություններում և ստիպել էին կաթողիկոս Գարեգին Բ-ին հրաժարական տալ։

Թեպետ նրանք ունեն նաև նման ծրագրեր գրել է Независимая Газета-ն։

Ըստ հոդվածի՝ վարչապետի հակաեկեղեցական արշավը շատերին դուր չի գալիս, և կաթողիկոսի կողմնակիցների կենտրոնացումը Էջմիածնում, ինչպես սպասվում էր, ավելի բարձր կլիներ, քան որևէ այլ վայրում։ Հետևաբար, Վաղարշապատի ընտրությունները թվում էին հարմար առիթ ռեժիմին ցավոտ հարված հասցնելու համար։ Այն փաստը, որ ընտրություններն անցկացվեցին քաղաքի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի անվան շուրջ կոռուպցիոն սկանդալի ֆոնին, նույնպես օգտակար էր ընդդիմության համար։ Այնուամենայնիվ, ընդդիմությունը պարտվեց։

Ըստ կայքի հետ զրուցած հայ փորձագետների՝ ընտրությունները հաստատել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցած ուժերի հաջողությունը։ Հաշվի առնելով, որ օլիգարխ Սամվել Կարապետյանի կուսակցությունը նախատեսում է մասնակցել 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ընդդիմության հաղթանակի հնարավորություններն ավելի բարձր կլինեն։

Այնուամենայնիվ, ՔՊ-ն չի թաքցնում իր ուրախությունն։ Ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո իշխող կուսակցության ողջ ղեկավարությունը հավաքվել էր Վաղարշապատում: Նրանք մասնակցել են քաղաքում գիշերային տոնական երթին։ Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերը ժամանել է Երևան: Մասնավորապես, նա պետք է Հայաստանի կառավարության հետ քննարկի «Թրամփ երթուղի» նախագծի իրականացման հետագա քայլերը: Ինչպես հայտնի է, Փաշինյանը նախատեսում է շինարարությունը սկսել 2026 թվականի երկրորդ կեսին, այսինքն՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Միևնույն ժամանակ՝Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրում շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին:

 

Leave a Comment