🎥 Գերմանիան և Նիդեռլանդները դուրս եկան ԱԱ-2026, այլ արդյունքներ

window.addEventListener(“DOMContentLoaded”,event=>{window.addEventListener(“message”,event=>{if(event.data.appHeight&&”8f4b4″==event.data.inst){let container=document.querySelector(“#scoreaxis-widget-8f4b4 iframe”);container&&(container.style.height=parseInt(event.data.appHeight)+”px”)}},!1)});

Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի շրջանակում այսօր՝ նոյեմբերի 17-ին կայացան մի շարք հանդիպումներ։

A խմբի վերջին տուրում Գերմանիայի հավաքականը «Լայպցիգ» մարզադաշտում 6:0 հաշվով հաղթեց Սլովակիայի ընտրանուն։

Դուբլ ձևակերպեց Լերոյ Սանեն, մեկական անգամ աչքի ընկան Նիկ Վոլտեմադեն, Սերժ Գնաբրին, Ռիդլե Բակուն և Ասան Ուեդրաոգոն։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

window.addEventListener(“DOMContentLoaded”,event=>{window.addEventListener(“message”,event=>{if(event.data.appHeight&&”9e6f4″==event.data.inst){let container=document.querySelector(“#scoreaxis-widget-9e6f4 iframe”);container&&(container.style.height=parseInt(event.data.appHeight)+”px”)}},!1)});

Նիդեռլանդների ընտրանին G խմբի 10-րդ տուրում «Յոհան Կրոյֆ Արենայում» 4 անպատասխան գնդակ ուղարկեց Լիտվայի դարպասը։

Գոլով աչքի ընկան Տեյանի Ռեյնդերսը, Կոդի Գակպոն, Խավի Սիմոնսը և Դոնիել Մալենը։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

Չեխիա — Ջիբրալթար՝ 6։0
Մալթա — Լեհաստան՝ 2:3
Չեռնոգորիա — Խորվաթիա՝ 2:3
Հյուսիսային Իռլանդիա — Լյուքսեմբուրգ՝ 1:0

Այսպիսով, Սլովակիան, Լեհաստանը և Չեխիան կմասնակցեն փլեյ-օֆֆին։

Leave a Comment