Հակակոռուպցիոն կոմիտեն Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ է իրականացնում։
Մասնավորապես՝ խուզարկում են Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի և Տիգրան Գևորգյանի տները։ «Հետքի» հետ զրույցում լուրը հաստատեց նաև դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter