Մանրամասներ՝ «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններից

17 Նոյեմբերի, 2025

Yerevan.Today-ը հայտնել էր, որ այս պահին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ է տեղի ունենում։
Կապ հաստատեցինք Դաշինքի ներկայացուցիչ Հրանտ Ավետիսյանին։ «Ավագանու անդամության թեկնածու առաջադրված անձանց տներ են մտել։ Խոսքը 4 հոգու մասին է, երկուսը Էջմիածնից, երկուսը՝ Հայթաղ համայնքից»,- ասաց նա։
Հրանտ Ավետիսյանն ասաց, որ այլ տեղեկություններ հայտնի չէ։

Leave a Comment