Տիագո Սիլվան կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները — Armsport.am

Բրազիլական «Ֆլումինենսեի» փորձառու պաշտպան Տիագո Սիլվան հնարավոր է վերադառնա իտալական «Միլան», հաղորդում է La Repubblica-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «ռոսոներիների» գլխավոր նպատակն է ձեռք բերել փորձառու կենտրոնական պաշտպան, սակայն այլ թեկնածուների՝ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջիի և «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսի հետ բանակցությունները ձախողվել են։

Նշվում է, որ Տիագո Սիլվայի տրանսպերը, ամենայն հավանականությամբ, մեծ ֆինանսական ծախս չի պահանջի։ Բացի այդ, Սիլվան արդեն աշխատել է «Միլանի» ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ղեկավարության ներքո՝ անցյալ տասնամյակի սկզբին։

Leave a Comment