Այսօրվա իշխանությունը ավելի շատ է ատում հայ ժողովրդին, քան օրինակ Իլհամ Ալիևը․ Գառնիկ Դավթյան

17 Նոյեմբերի, 2025

Վերջին տարիներին ականատես ենք լինում շատ-շատ ապօրինությունների մեր երկրում ու սա բնավ հուսադրող չէ, այլ ընդհակառակը՝ խոսում է Հայաստանում ժողովրդավարության կտրուկ նվազման և առհասարակ դրա բացակայության մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

«Ինչ վերաբերվում է «Մեր ձևով» շարժման համակարգող և ղեկավար Սամվել Կարապետյանի կալանավորմանը որպես փաստ, դա ուղղակի վառ ապացույց է, թե այսօրվա իշխանությունները ինչպիսի մոտեցում ունեն ազգային բարերար և հայի տեսակը պահպանող մարդու հանդեպ։ Այն բոլոր գործողությունները, որոնք արվում են պարոն Սամվել Կարապետյանի նկատմամբ, ուղիղ ապացույցն են, որ այսօրվա իշխանությունը ավելի շատ է ատում հայ ժողովրդին, քան օրինակ Իլհամ Ալիևը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment